Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալեքս Սահակյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարի հաղթող

19.01.2018

 Վահե Հակոբյանն այսօր հյուրընկալել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ մրցաշարում Սյունիքը ներկայացնող 11-ամյա Ալեքս Սահակյանին, ով մինչև 12 տարեկան պատանիների խմբում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը: Վահե Հակոբյանը շնորհավորել է շախմատիստին, նրան մաղթել նոր հաղթանակներ:
<<Ուրախ եմ, որ Սյունիքում կան պատանիներ, ովքեր հետաքրքրված են շախմատով և արդեն այս տարիքում հաջողության հասնելու համար մեծ կամք ու ձգտում ունեն>>,- նշել է Վահե Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Ալեքս Սահակյանի անունը հետագայում կհնչի նաև միջազգային հարթակներից: Մարզի ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց սատարելու շախմատիստին առաջիկա մրցաշարերում մասնակցելու համար: Ալեքս Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին ուշադրության ու աջակցության համար:
Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ մրցաշարը տեղի ունեցավ հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում: Հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 750 պատանի շախմատիստներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից և Թուրքմենստանից՝ տարբեր տարիքային խմբերով: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:15:48