Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքները

23.01.2018

 Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան գործունեության հաշվետու նիստը:
Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Սահակյանը հաշվետվություն ներկայացրեց մարզի փրկարար ծառայության 2017 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու տարում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է 818 արտակարգ դեպք (2016թ ` 638 ), որի հետևանքով զոհվել է 26 (2016թ` 29 ),  մարմնական վնասվածքներ ստացել ` 268 մարդ (2016թ ` 136), օգնություն է ցուցաբերվել 755 մարդու: Այսպիսով 2017թ հաշվետու ամիսների ընթացքում արտակարգ իրավիճակների դեպքերը մարզի տարածքում ավելացել են 180-ով կամ 28.2 % , զոհերի թիվը նվազել է ` 3-ով, վիրավորների թիվը ավելացել է 132-ով: Հրդեհների թիվը մարզում աճել է 179 -ով կամ 72.1 %- ով: Հրդեհի հետևանքով զոհեր չկան , տուժել է 5 քաղաքացի:
Տարվա ընթացքում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անց են կացվել օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ, շտաբային ուսումնավարժություններ:
Խորհրդակցությանը 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվություն ներկայացրեցին նաև <<Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության>> ՊՈԱԿ Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության <<Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն>> ՊՈԱԿ, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի, ՀՀ Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, <<Հատուկ լեռնափրկարարական ծառայություն>> ՓԲԸ Քաջարանի ջոկատի ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի համար: Մարզի ղեկավարը ծառայության մեջ աչքի ընկած Սյունիքի մարզային փրկարարական ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրեց պատվոգրերով և թանկարժեք նվերներով: Մարզային փրկարարական ծառայության մի խումբ աշխատակիցներ նվերներ ու պատվոգրեր ստացան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և մարզի համայնքների ղեկավարների կողմից:
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը մարզպետ Վահե Հակոբյանի, համայնքների ղեկավարների կողմից ստացավ նաև հեռուստացույց, համակարգիչ և անհրաժեշտ այլ սարքավորումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03