Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.01.2018

Սիրելի՛ սյունեցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ամենանվիրական տոներից մեկի՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր բանակը ստեղծվեց ու հզորացավ մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Իր հզորացման ճանապարհին այն բազում անգամներ ապացուցեց, որ անպարտելի է և արժանապատվորեն է կրում հերոս նախնիների ժառանգորդի սուրբ կոչումը։ Այն անպարտ է, որովհետև հավատում է իր ժողովրդի ապագային և վստահ է իր ուժի մեջ։
Այս փառապանծ տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և զինված ուժերի անձնակազմին՝ մաղթելով խաղաղություն և տոկունություն՝ ի շահ Հայոց բանակի և ի բարօրություն հայ զինվորի։
Կեցցե՛ Հայոց բանակը։
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան