Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նիստը (տեսանյութ)

31.01.2018



Հունվարի 30-ին Գորիսում անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի այս տարվա առաջին նիստը, որը վարում էի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի շախմատի ֆեդերացիայի նիստին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Նիստին ամփոփ տեղեկատվություն ներկայացվեց մարզի շախմատի ֆեդերացիայի նախորդ տարվա գործունեության արդյունքների, արձանագրած հաջողությունների վերաբերյալ:
Օրակարգի շրջանակներում քննարկվել են մարզում շախմատի զարգացմանն ուղղված խնդիրներ: Մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում մարզում ստեղծելու անհրաժեշտ բոլոր պայմանները՝ շախմատ մարզաձևն էլ ավելի զարգացնելու և տարածելու համար:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլն անցկացնել Գորիսում, որը տեղի կունենա մայիս ամսին:
Նիստին քննարկվեցին օրակարգային այլ հարցեր ևս:

 Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39