Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
31.01.2018

2018 թվականի հունվարի 31-ին ՀՀ Սյունիքի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: Զինակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միջոցառումներ, որին մասնակցել և ելույթ են ունեցել մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մշակույթի գործիչներ:
ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինկոմիսարիատները կատարել են պետական առաջադրանքը և ապահովել պլանով նախատեսված համապատասխան թվաքանակով զինակոչիկների ներկայությունը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան ու համալրումը ՀՀ Զինված ուժեր: