Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
12.02.2018

Փետրվարի 8-ին (հունվարի 29-ի փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 96 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր յոթանասունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսաներկու, գրքի տպագրման, ճանապարհի անմխիթար վիճակի և խմելու ջրի, գազի հետ կապված խնդրանքով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից վաթսունյոթին տրվել է դրական լուծում, չորս դիմում մերժվել է:
Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին մեկ դիմումի, քսանմեկ դիմումներ վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են գրքի տպագրության, ճանապարհի անմխիթար վիճակի, խմելու ջրի հետ կապված խնդիրների մասին դիմումները: