Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
27.02.2018

Փետրվարի 24-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:
Oլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են տարածքային փուլը հաղթահարած մարզի հանրակրթական դպրոցների աշակերտները: Օլիմպիադայի ընթացքում մարզի դպրոցականներն իրենց գիտելիքները կփորձեն 16 առարկաներից: Այն անցկացվում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հսկողությամբ: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 16-ին:
Օլիմպիադաների ժամանակացույցին ու արդյունքներին կարող եք ծանոթանալ www.olymp.am կայքից: