Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ
08.03.2018

Սիրելի՛ հայուհիներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս տոնի կապակցությամբ։ Անուրանալի է ձեր ավանդը մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Այսօր պարզապես առիթ է ևս մեկ անգամ բոլորիդ ասելու՝ շնորհակալություն։ Կյանքի հորձանուտում, հաճախ արժանվույն չեն գնահատվում բոլոր նրանք, ովքեր իսկապես արժանի են մեծարանքի։ Հավատացնում եմ, որ արվելու է ամեն ինչ, որ ձեզ զգաք մեր երկրի լիիրավ քաղաքացի ու անմասն չմնաք հայրենիքաստեղծ գործընթացից։ Գեղեցիկը գնահատելու համար պաշտոնական օրեր չպետք է լինեն, որ կարևորենք մեր մայրերին ու քույրերին, այդուհանդերձ կցանկանամ, որ բոլորիդ համար այս օրը աննկատ չանցնի, ձեզ զգաք սիրված ու ինքնաբավ։
Շնորհավո՛ր մարտի ութ։
Հարգանքով՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան