Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
19.03.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Հանդիպմանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Սյունիքի մարզպետին տեղեկատվություն ներակայցրեցին իրենց ստորաբաժանումներում իրականացվելիք աշխատանքների, նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի ու առաջիկա անելիքների վերաբերյալ: Վահե Հակոբյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է հետևողական լինել իրենց իրավասության շրջանակներում մարզում իրականացվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը, վերացնել առկա թերությունները:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս: Մարզպետարանի համապատասխան ոլորտների պատասխանատուներին տրվել է մի շարք հանձնարարականներ: