Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղի լավագույն ուսանողները ստացան անվանական կրթաթոշակ

21.03.2018

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ: Մարզի ղեկավարը մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 30 ուսանողի հանձնել է Ռոբերտ Էջանանցու անվան կրթաթոշակ:
Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին և կրկին վերահաստատել մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու լավագույն ուսանողներին ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ հետագայում մարզում աշխատանքով ապահովելու հարցում: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց, որ նման նախաձեռնությունները նպատակ ունեն բարելավել կրթության որակը, ինչի արդյունքն արդեն նկատելի է:
Հանդիպումն առիթ դարձավ, որպեսզի ուսանողները մարզի ղեկավարին ներկայացնեն իրենց խնդիրներն ու առաջարկությունները:
Արդեն երկրորդ տարին տրվող <<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակը տրամադրվում է մարզի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 90 և ավելի բալ ունեցող ուսանողներին: Այն սահմանվել է ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից, որի ֆինանսավորումը իրականացնում է <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36