Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

22.03.2018

 Մարտի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանում մասնակցել է գերժամանակակից տեխնիկայով հագեցած <<S'Unique>> կինոթատրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Կինոթատրոնի բացմանը ներկա էին ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրինությունը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ և այլ հյուրեր:
Վահե Հակոբյանը կինոթատրոնի տնօրինության ուղեկցությամբ շրջել է նորաբաց կինոթատրոնում, ծանոթացել կինոդիտման համար ստեղծված բոլոր պայմաններին, որից հետո ներկա է գտնվել առաջին կինոցուցադրությանը: Մինչ ֆիլմի ցուցադրությունը <<S'Unique>> կինոթատրոնի էկրանին առաջինը ցուցադրվեց 1980 թվականին նկարահանված <<Թռիչքը սկսվում է գետնից>> ֆիլմից Կապանի օդանավակայանում նկարահանված հատվածը, որի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ընդամենը ամիսներ անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:
Մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում կարևորել է կինոթատրոնի բացումը Կապանում, որը հետաքրքիր է դարձնելու կապանցիների ժամանցը՝ հնարավորություն ընձեռելով նրանց լավագույն ֆիլմերը դիտելու մեծ էկրանին: Մարզի ղեկավարը նաև ընդգծեց, որ կինոթատրոնը իրականացնելու է սոցիալական ծրագրեր. կլինեն անվճար ցուցադրություններ սոցիալապես անապահով ընտանիքների, խոցելի խմբի երեխաների համար:
Կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ՝ <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի հովանու ներքո:
<<S'Unique>> կինոթատրոնը ստեղծվել է միջազգային ստանդարտներին համապատասխան: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերի գները Երևանում գործող կինոթատրոններից զգալիորեն ցածր են:
Նշենք, որ <<S'Unique>> կինոթատրոնը գտնվում է <<Կապան Մոլ>> առևտրի կենտրոնի 4-րդ հարկում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47