Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

23.03.2018

 Փետրվարի 24-ից մարտի 16-ը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:
Մարզային փուլին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 752 աշակերտ, ովքեր տարածքային փուլերում գրանցել են լավագույն արդյունքները: Օլիմպիադան անցկացվել է 16 առարկաներից, որոնցից 7 առարկան՝ առցանց: Մարզային փուլի արդյունքներով Սյունիքից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստացել 106 աշակերտ:
Օլիմպիադաներն անցկացվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների հսկողությամբ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը մեկնարկելու է մարտի 24-ին և կավարտվի մայիս ամսին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39