Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

26.03.2018

 Մարտի 24-25-ը Սյունիքի մարզում  ուժեղ քամու հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել են Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի, Ագարակ, Խդրանց, Օխտար, Լեռնաձոր գյուղերի մի շարք շինությունների տանիքներ, արտակարգ դեպքեր չեն գրանցվել: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անմիջական հսկողությամբ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին պարբերաբար զեկուցվել է մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս պահին մարզի համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովներն ուսումնասիրում են հասցված վնասների չափերը:
ՀՀ Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված <<Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովը>> համայնքային հանձնաժողովներից արձանագրությունները ստանալուց հետո կամփոփի դրանք և կներկայացնի ՀՀ Կառավարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28