Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է թատերական գործիչների

28.03.2018

 Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարզում թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար շնորհակալագրով պարգևատրել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արտավազդ Գրիգորյանին, Արամ Հայրապետյանին, Նատալյա Բաղդասարյանին, Գայանե Վարդիկյանին և Աիդա Սահակյանին:
Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու մարզի թատերական բոլոր գործիչներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
<<Կապանի պետական թատրոնը 82 տարվա պատմություն ունի: Թատրոնը իր ստեղծած հարուստ պատմությամբ նաև այցեքարտ է եղել Կապանի համար: Այսօր ձեզ է վստահված պահպանել Կապանի թատրոնի լավագույն ավանդույթները և մարզում թատերական արվեստն ու մշակութային կյանքը զարգացնելու շնորհակալ աշխատանքը: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, հարուստ խաղացանկ ու հավատարիմ հանդիսատես>>,- նշել է Վահե Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33