Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվարկվում են ուժեղ քամու հասցրած վնասների չափերը

28.03.2018

 Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն մարտի 24-25-ը մարզում տեղի ունեցած ուժեղ քամու վնասների չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովի մասնակցությամբ: Նիստը վարում էր մարզային հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ քամու հետևանքով ամենից շատ վնաս կրել են Կապան համայնքի բնակավայրերը: Հիմնականում վնասվել են սեփական տների տանիքներ, վահանակներ, Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, իսկ Ագարակ գյուղում բնակվող Մարիտիրոսյանների տան տանիքն ամբողջովին փլվել է: Նշվեց, որ մարզային հանձնաժողովն ուսումնասիրել է քամու հետևանքով մարզում տուժած բնակավայրերի վնասների չափերը: Նախնական վնասի չափը կազմում է 19 միլիոն դրամ, որի մեջ ընդգրկված չէ Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերը: Բազմաբնակարան շենքերի վնասի չափը դեռ ճշգրտման փուլում է:
Մարզի ղեկավարը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Մարիտիրոսյանների տան տանիքի խնդրին, մանրակրկիտ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը և անօթևան մնացած ընտանիքին աջակցելու համար առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02