Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը
03.04.2018

Մարտի 29 -ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը>> : Փառատոնին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի թվով 126 աշակերտ: Մրցույթի հանրապետական փուլում Սյունիքի մարզը ներկայացնող 7 աշակերտներից 4-ը իրավունք ստացան մասնակցելու <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնի>> գալա համերգին:
Այս տարի փառատոնը կրում էր <<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը, որը նվիրված է հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազատագրական պայքարին:
Փառատոնն անցկացվում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: