Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակի վերաբերյալ
11.04.2018

2018 թվականի ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչներ:
Ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում գործելու է շաբաթօրյակի շտաբ: Շաբաթօրյակի ընթացքում առաջացած խնդիրների դեպքում կարող եք զանգահարել (0285)-4-42-77 հեռախոսահամարով: