Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը մասնակցել է համապետական ծառատունկին (տեսանյութ)

16.04.2018



ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կողմից կազմակերպված համապետական ծառատունկի շրջանակներում Վահե Հակոբյանն արծաթափայլ եղևնի է տնկել Կապանի համայնքապետարանի հարակից այգում: Ծառատունկին մասնակցել են նաև աշխատանքային այցով Սյունիք ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, արդյունաբերական գործարանների ներկայացուցիչներ և այլք:
Կապան քաղաքում տնկվեց 20 արծաթափայլ և կանաչ եղևնի: Այն քաղաքին է նվիրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, իսկ նորատունկ եղևնիների խնամքը իրականացնելու են Կապանի համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները:
Լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետը վստահեցրել է, որ մարզում կանաչ տարածքներն ընդլայնելու՝ մեկ տարի առաջ մեկնարկած նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու:
Ավելացնենք, որ համապետական ծառատունկի ընթացքում Սյունիքում տնկվել է տասնյակից ավելի տնկիներ:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47