Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց համապետական 4-րդ շաբաթօրյակը

16.04.2018

 <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին Սյունիքի մարզում անցկացվեց համապետական 4-րդ շաբաթօրյակ, որին մասնակցել են մարզի մասնավոր ու պետական կառույցների, հանրակրթական, ուսումնական, առողջապահական հաստատությունների կոլեկտիվներ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ: Շաբաթօրյակին մասնակցել են շուրջ 6500 քաղաքացի։
Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին մարզի շուրջ 541 տեղամասերում: Աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար մարզի ողջ տարածքում գործի է դրվել 275 միավոր տեխնիկա: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը բարեկարգման աշխատանքներ է իրականացրել Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում: Մարզպետարանի նախաձեռնությամբ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացվել է նաև Վահանավանքի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածնի մատուռում։ Մաքրվել է մատուռի պատերին առկա գրությունները, բարեկարգվել տարածքը։
Օրվա ընթացքում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շրջայց է կատարել մարզում՝ ծանոթացել շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-06-12 17:59:36