Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ դպրոցականների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը
16.04.2018

Ապրիլի 12-13-ը Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը: Մարզական միջոցառմանը մասնակցեցին համայնքային փուլում հաղթող ճանաչված Կապանի թիվ 1, Գորիսի թիվ 6, Սիսիանի թիվ 1, Սիսիանի թիվ 2 հիմնական և Կապանի թիվ 3, Մեղրու թիվ 1, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը:
Մարզային փուլում դպրոցների 1-3-րդ դասարանների միջև հաղթող ճանաչվեց Գորիսի թիվ 6 հիմնական, իսկ 4-7-րդ դասարանների միջև հաղթող ճանաչվեց Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմերը:
Հաղթողները մայիս ամսին կմասնակցեն Գյումրի և Վանաձոր քաղաքներում կայանալիք հանրապետական փուլին: Մրցույթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցները: