Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնի են <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլի հաղթողները

18.04.2018

 Ապրիլի 17-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի 38 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 74 աշակերտ: Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտները իրենց ընտրած գրքից կարդացել են հատված (առնվազն 10 տող), որից հետո ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլի ընթացքում ընթերցեցին նույն ծավալի հատված, բայց այս անգամ ժյուրիի ընտրած գրքից:
Մարզային փուլի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները իրավունք ստացան մասնակցելու «Ընթերցանության մրցույթ–2018»-ի հանրապետական փուլին:
<<Ընթերցանության մրցույթ-2018>>-ն անցկացվում է «Անտարես» հրատարակչության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, dasaran.am-ի նախաձեռնությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37