Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

24.04.2018

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց նաև Արցախյան, Քառօրյա և Հայրենական մեծ պատերազմների սյունեցի հերոսների հիշատակին:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Բաղաբուրջի հուշահամալիր էին այցելել նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ղեկավարությունը, մարզային և համայնքային իշխանությունների, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մարզի ուժային կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև ուսանողներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29