Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում ուժեղացվել են հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգությանն ուղղված աշխատանքները
25.04.2018

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների և իրավապահ համակարգի պատասխանատուների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում այս օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Նշվել է, որ իրավապահ մարմինների կողմից մարզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է:
Վահե Հակոբյանը կարևորել է հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների պատշաճ իրականացումը: Սյունիքի մարզպետը իրավապահ մարմիններին կոչ է արել լինել առավել զգոն ու աչալուրջ պետական անվտանգության պահպանության հարցերում և բացառել ցանկացած միջադեպ, որը կարող է վնասել մեր պետականությանն ու բնակչության անվտանգությանը: