Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Հակոբյանն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին
10.05.2018

Մայիսի 8-9-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Արցախում մարզի ղեկավարը մասնակցել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական միջոցառումների շրջանակներում Սյունիքի մարզպետն այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին, մասնակցել տոնական համերգին:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները, պաշտոնատար այլ անձինք, Արցախ ժամանած բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Սփյուռքից: