Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Հակոբյանն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին

10.05.2018

 Մայիսի 8-9-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Արցախում մարզի ղեկավարը մասնակցել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական միջոցառումների շրջանակներում Սյունիքի մարզպետն այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին,  մասնակցել տոնական համերգին:
 Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները, պաշտոնատար այլ անձինք, Արցախ ժամանած բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-20 16:35:10