Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Գանձասար-Կապանը>> Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

17.05.2018

 Մայիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը <<Գանձասար-Կապանի>> և <<Ալաշկերտի>> միջև:
Սյունիքի թիմին ոգևորելու համար ֆուտբոլային խաղին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, <<Գանձասար-Կապան>> ակումբի գլխավոր հովանավոր <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության պատվիրակներ, Սյունիքից մայրաքաղաք մեկնած ֆուտբոլասերներ: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային թիմը Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակչում ավելի քանի 120 րոպե տևած պայքարում կարողացել է հաղթանակի հասնել Երևանի <<Ալաշկերտի>> նկատմամբ՝ իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով ՀՀ գավաթակիր։
Խաղի ավարտից հետո հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ <<Գանձասար-Կապանի>> ֆուտբոլիստների ու մարզչական կազմի պարգևատրումը, ֆուտբոլասերների ծափահարությունների ներքո թիմին հանձնվեց հանրապետության ֆուտբոլի 2017-2018 մրցաշրջանի գավաթը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է ակումբի մարզչական կազմին, մարզիկներին ու երկրպագուներին երկար սպասված հաղթանակի համար:
<<Այս հաղթանակը ձեր բոլորի՝ մարզիկների, մարզիչների, ակումբի ղեկավարության և երկրպագուների համատեղ ջանքերի արդյունքն է: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ շարունակելու եք ձեր մարզումներն ու առաջիկայում բազմաթիվ նոր հաղթանակներ եք պարգևելու մեզ բոլորիս >>,- ընդգծել է Վահե Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-05-25 09:20:07