Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթը Սյունիքում է

23.05.2018

 Մայիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում անցկացված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը <<Գանձասար-Կապանը>> հաղթանակ տանելով <<Ալաշկերտի>> նկատմամբ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Մայիսի 21-ին Սյունիքն առաջին անգամ ընդունել է ֆուտբոլի Հայաստանի գավաթը: <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի մարզիկներն ու մարզչական կազմը՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, շրջել են մարզի համայնքներում ՝ իրենց երկրպագուների հետ կիսելու նվաճած հաղթանակը: Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում երկրպագուները մարզի թիմին ընդունել են մեծ խանդավառությամբ: Մարզիկների պատվին համայնքներում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել, որոնք եզրափակվեցին Կապան քաղաքում:
Գավաթի պաշտոնական ներկայացման ժամանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել սյունեցիներին, մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած հաղթանակը համատեղ ջանքերի արդյունքն է: Գավաթի պաշտոնական ներկայացմանն ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Վահե Հակոբյանը Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել  <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների:
Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում <<Գանձասար-Կապան>> ֆուտբոլային ակումբը պատրաստվում է մասնակցել Եվրոլիգայի որակավորման փուլի խաղերին և ինչպես գավաթի եզրափակիչ փուլում, այնպես էլ առաջիկա հանդիպումների ժամանակ թիմի համար կարևոր է սյունեցիների ու երկրպագուների աջակցությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:48:03