Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
25.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ:
Տոնական դարձած այս օրը դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկությանը, այլ նաև հարազատ կրթօջախին, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական ամուր հարաբերություններ, ունեցել բազմաթիվ անմոռանալի և երանելի պահեր: Այսօր դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ շատերիդ համար մասնագիտություն ընտրելը եղել է կարևոր երազանքներից մեկը, ուստի կոչ եմ անում բոլորիդ` ստացած գիտելիքներով, հաստատուն քայլերով ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների իրականացում:
Սիրելի՛ ուսուցիչներ
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից դաստիարակած ու կրթած ձեր սաներին: Թող նրանք իրականացնեն ձեր բոլորի սպասելիքները՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի և մարզի անունը:
Սիրելի՛ շրջանավարտներ
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ: Առողջություն եմ մաղթում ձեզ և անսպառ եռանդ ձեր ձեռնարկումներում։
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան