Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի մրցանակակիրները

31.05.2018

 Այսօր Սյունիքի մարզպետարանում դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած սյունեցի դպրոցականները ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պարգևատրվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով: Դպրոցականներին պարգևները հանձնել են ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Միլենա Գասպարյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը: 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական oլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 600 աշակերտ, որոնցից 162-ն արժանացել է դիպլոմների:
Միլենա Գասպարյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնել նրանց օլիմպիադաների ընթացքում ցուցաբերած ձեռքբերումների և մարզի անունը բարձր պահելու համար: Մ. Գասպարյանը նաև տեղեկացրեց, որ սյունեցի դպրոցականներն այս տարի փայլել են նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում՝ գերազանցելով նախորդ տարվա արդյունքները: Այս տարի հանրապետական փուլում Երևանից հետո առաջատարը Սյունիքն է: Հանրապետական փուլին մարզից մասնացել է 107 աշակերտ, որից մրցանակակիր են դարձել 47-ը՝ նախորդ տարվա 33-ի փոխարեն:
Ավելացնենք, որ դպրոցականների առարկայական oլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները Սյունիքի մարզպետի աջակցությամբ քննաշրջանի ավարտից հետո կայցելեն Արցախի Հանրապետություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28