Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահե Հակոբյանը ընդունել է շախմատի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

01.06.2018

 ՀՀ Սյունիքի մարզպետ, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը հյուրընկալել է շախմատի Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Սյունիքը ներկայացնող մարզիկներին ու նրանց մարզիչներին: Մրցաշարի եզրափակիչ փուլում Կապանցի Ալեքս Սահակյանը մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում զբաղեցրել է 3-րդ, իսկ Քաջարան քաղաքից Նինա Աբրահամյանը 5-րդ հորիզոնականը: Պատանի շախմատիստները մարզպետի հետ զրույցի ընթացքում կիսվել են առաջնությունից ստացած տպավորություններով:
Մարզի ղեկավարը շախմատիստներին և նրանց մարզիչներին խրախուսել է դրամական պարգևներով: Վահե Հակոբյանը շնորհավորել է մարզիկներին, շնորհակալություն հայտնել Սյունիքը պատվով ներկայացնելու համար և հաջողություններ մաղթել նրանց հետագա մրցապայքարներում: <<Շախմատ մարզաձևը Սյունիքում զարգացնելու համար մեծ աշխատանքներ ենք իրականացնում և դեռ շատ անելիքներ ունենք այս ասպարեզում: Ուրախ եմ, որ արդեն ունենք տեսանելի արդյունքներ, մեր մարզիկները հաղթանակներ են արձանագրում տարբեր մրցաշարերում և համոզված եմ, որ մոտ ապագայում այդ նվաճումներն ավելին կլինեն>>,- լրագրողների հետ զրույցում նշել է Վահե Հակոբյանը և վերահաստատել  մարզպետարանի ու Սյունիքի շախմատի ֆեդերացիայի պատրաստակամությունը՝ աջակցելու մարզի շախմատիստներին հաջողությունների հասնելու իրենց ճանապարհին:
Ավելացնենք, որ Ալեքս Սահակյանը Հայաստանի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում արձանագրած արդյունքով իրավունք ստացավ սեփական միջոցների հաշվին մասնակցելու Եվրոպայի և աշխարհի շախմատի պատանիների առաջնություններին, որոնք համապատասխանաբար տեղի կունենան օգոստոս և նոյեմբեր ամիսներին: Ալեքսն առաջնություններին մասնակցելու համար ֆինանսական աջակցություն կստանա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից: Պատանի շախմատիստը օգոստոսին մեկնելու է Ռիգա՝ մասնակցելու Եվրոպայի շախմատի պատանիների առաջնությանը:

Տեսանյութը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐ TV-ի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30