Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը անց է կացրել առաջին աշխատանքային խորհրդակցությունները
21.06.2018

ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը, 2018 թվականի հունիսի 11-ից սկսած, մարզպետարանի աշխատակազմում անց է կացրել առաջին աշխատանքային խորհրդակցությունները, ծանոթացել է մարզպետարանի աշխատակիցների և կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման մասով մարզպետի մոտ կազմակերպվել է խորհրդակցություն, որի ընթացքում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կանոնադրական խնդիրները, իսկ տորաբաժանումների աշխատակիցները պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները: Խորհրդակցությյունների ընթացքում աշխատակազմի վարչություններին և բաժիններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ նշելով, որ ստորաբաժանումների աշխատանքի մեջ գնահատվելու է պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, կարգապահությունն ու նվիրվածությունն աշխատանքին: Մարզպետը շեշտեց, որ մարզում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման գործում բոլորը պետք է իրենց կարողություններն ու մասնագիտական հմտությունները ներդնեն ընդհանուր նպատակներին հասնելու համար: