Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը անց է կացրել առաջին աշխատանքային խորհրդակցությունները

21.06.2018

ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը, 2018 թվականի հունիսի 11-ից  սկսած,  մարզպետարանի աշխատակազմում անց է կացրել առաջին աշխատանքային խորհրդակցությունները, ծանոթացել է մարզպետարանի աշխատակիցների և  կառուցվածքային ստորաբաժանումների հետ: Յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման մասով մարզպետի մոտ կազմակերպվել է խորհրդակցություն, որի ընթացքում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կանոնադրական խնդիրները, իսկ տորաբաժանումների աշխատակիցները պաշտոնների անձնագրերով  սահմանված գործառույթները: Խորհրդակցությյունների  ընթացքում աշխատակազմի վարչություններին և բաժիններին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝  նշելով, որ ստորաբաժանումների  աշխատանքի մեջ գնահատվելու է պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը, կարգապահությունն ու  նվիրվածությունն աշխատանքին: Մարզպետը շեշտեց, որ մարզում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման գործում բոլորը պետք է իրենց կարողություններն ու մասնագիտական հմտությունները ներդնեն ընդհանուր նպատակներին հասնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28