Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ
21.06.2018
Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական ձեր տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը՝ որպես արժևորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որն իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն և մարդկային որակներ: Այս տոնն առիթ է խոսելու բժշկի, բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին, բայց դրա մասին պետք է խոսել ոչ միայն օրվա խորհրդով, այլ ամեն օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, առողջապահության ոլորտի կազմակերպիչներին, ովքեր օր ու գիշեր պայքարում են մարդկանց կյանքի և առողջության համար: