Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2018

Սիրելի բուժաշխատողներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական ձեր տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Արդեն բարի ավանդույթ է դարձել մեր երկրում նշել այս տոնը՝ որպես արժևորումն այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի, որն իրականացնում եք դուք, աշխատանք, որը պահանջում է բարձր արհեստավարժություն և մարդկային որակներ: Այս տոնն առիթ է խոսելու բժշկի, բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին, բայց դրա մասին պետք է խոսել ոչ միայն օրվա խորհրդով, այլ ամեն օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, առողջապահության ոլորտի կազմակերպիչներին, ովքեր օր ու գիշեր պայքարում են մարդկանց կյանքի և առողջության համար:

Պետք է փաստենք, որ մեր երկրում իրականացվող փոփոխությունների արդյունքում ներկայումս նոր որակ և նոր մոտեցումներ են հաղորդվում առողջապահության ոլորտի զարգացմանը և կատարելագործմանը:
 
Ուզում եմ առանձնացնել և հատուկ շնորհակալանքի խոսք ասել  մեր ռազմական բժիշկներին, ովքեր իրենց հոգին ու նվիրումը, հայրենասիրությունն ու կյանքն են տալիս իրենց մասնագիտությանը՝ փրկելով մեր զինվորների, զինծառայողների և նրանց ընտանիքների կյանքը:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամուր առողջություն, լավատեսություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33