Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր առողջապահության համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնն է
21.06.2018

Այսօր առողջապահության համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզի տարբեր համայնքների բուժհիմնարկություններում աշխատող մասնագետներին հրավիրել էր մարզպետարան:Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց բուժաշխատողներին և նշեց, որ առողջ հասարակություն ձևավորելու ճանապարհին նրանցից յուրաքանչյուրը դրսևորում է անկոտրում կամք՝ առաջնորդվելով մասնագիտական և մարդկային բարձր որակներով: Կարեն Համբարձումյանը լսեց նաև բուժաշխատողներին մտահոգող խնդիրները, որոնց լուծման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկ-ինֆեկցիոնիստ Արմինե Մամիկոնյանին, ով շնորհակալական խոսքում հայտնեց իր խորին զարմանքը՝ շեշտելով, որ առաջին անգամ են Սյունիքի մարզում ռազմական բժշկական ոլորտին ուշադրության արժանացնում: