Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը պարգևատրեց Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաներին
21.06.2018

Հունիսի 15-ին Կապանի արվեստի մանկական դպրոցի թատերարվեստի բաժնի սաներն արժանացան մրցանակների. 2-րդ դասարանի աշակերտները «Էտյուդ 2018» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնում առաջին հաղթական տեղն էին նվաճել իրենց բեմադրած «Շունն ու կատուն» և «Քաջ Նազար» ներկայացումների շնորհիվ:
Դպրոցի ամփոփիչ տոնական միջոցառմանը ներկա էր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ով աշակերտներին հանձնեց 1-ին կարգի դիպլոմներն ու մեդալները: