Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ներկա էր առաջին բանակային զորամիավորման նախկին հրամանատարի հրաժեշտի և նոր հրամանատարի նշանակման կապակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը

26.06.2018

Առաջին բանակային զորամիավորման նախկին հրամանատարի հրաժեշտի  և նոր հրամանատարի նշանակման կապակցությամբ առաջին  բանակային զորամիավորումում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցություն ունեցան Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, 1-ին բանակային զորամիավորման նախկին և նորանշանակ հրամանատարներ, գնդապետներ Արարատ Մելքումյանը, Ժիրայր Պողոսյանը, Զանգեզուրի կայազորի զինվորական իրավապահ մարմինների ղեկավարներ, զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարությունների ներկայացուցիչներ:

ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ներկաներին տեղեկացնելով նախագահի հրամանագրերի մասին, գնդապետ Արարատ Մելքումյանին  շնորհակալություն հայտնեց բանակաշինության ամրապնդմանն ուղղված գործունեության համար՝ նշելով, որ գնդապետը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին և ապրիլյան պատերազմին և կարճ ժամանակամիջոցում իր խստապահանջության  և կարգապահության շնորհիվ նպաստել 1-ին ԲԿ-ի ռազմունակության առավել ամրապնդմանը:

Գեներալ-մայորը ներկայացրեց նաև զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, ով նույնպես Արցախյան ազատամարտի ճանապարհով անցած փորձառու և հմուտ  զինվորական է:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33