Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հանդիպեց ՔՀԿ-ների ներկայացուցիչներին

27.06.2018

 2018 թվականի  հունիսի 27-ին կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրի շրջանակներում գործարկվող ՔՀԿ-ների ինկուբատորի շրջանակներում կայացավ հանդիպում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի և Սյունիքի ՔՀԿ-ների ինկուբատորի մասնակիցների միջև:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, ծրագրի բաղադրիչը, ինչպես նաև քննարկվեցին երկկողմ համագործակցության շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հետ կապված մի շարք հարցեր

Հանդիպմանը մասնակցող ՔՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները, իրականացված ծրագրերը, ինչպես նաև խոսեցին առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին՝ ակնկալելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը նշված ծրագրերի իրականացման գործում:

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ողջունեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Նա իր խոսքում կարևորեց մարզում գործող ՔՀԿ-ների աշխատանքը` նշելով, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը, ինչպես նաև լսելի դարձնել ՔՀԿ-ների ձայնը: Անդրադարձ կատարվեց նաև ՔՀԿ-ների և մարզպետարանի միջև փոխադարձ համագործակցության և կառուցողական երկխոսության ձևավորմանը:  

Հանդիպման ընթացքում ՔՀԿ-ների ներկայացուցիչները Սյունիքի մարզպետին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք առնչվում են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին: ՔՀԿ-ների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Սյունիքի մարզպետի կողմից համապատասխան բաժիների և վարչությունների ղեկավարներին տրվեց հանձնարարականներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59