Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ընդունեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» պատվիրակությանը

27.06.2018

Իտալական «Անաս » ընկերությունը դեռ անցած տարի ՀՀ տրասնպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շրջանակային համաձայնագիր էր ստորագրել, քանի որ հետաքրքրված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4–ում ներդրումային հնարավորությամբ: Ընկերությանն էին տրամադրվել ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական և նախագծահաշվային փաստաթղթերը՝ գնահատելու պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման նպատակահարմարությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ «Անաս» ընկերության ենթակապալառու «AECOM» կազմակերպությունն այսօր հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ: «AECOM»-ն իրականացնում է  մոնիթորինգ ճանապարհների կառուցման տեխնիկական մասով: Հանդիպմանը ներկա էին  «AECOM» ընկերության տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Ավետիսյանը, նախագծի մենեջեր Ռոման Վիկտորովը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրասնպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը:

Հանդիպման ընթացքում մարզպետին ներկայացրեցին տեխնիկական աուդիտի ուսումնասիրությունների կատարած նախնական տվյալները՝ ակնկալելով մարզպետի աջակցությունը:

 

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հանձնարարեց փոխմարզպետ Վարդան Դավթյանին զբաղվել  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» աշխատանքներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36