Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն
28.06.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետ նշանակվելուց հետո շարունակում է ընդունել Սյունիքի մարզի տարբեր համայնքները ներկայացնող քաղաքացիներին: Քաղաքացիները մարզպետարան էին եկել տարատեսակ առաջարկներով, դիմումներով և խնդրանքներով: Մարզի ղեկավարին ներկայացրել են իրավական, կոմունալ-կենցաղային, առողջապահական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն անձամբ ծանոթացել է քաղաքացիներին մտահոգող խնդիրներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ուսումնասիրել ներկայացված դիմում-խնդրանքները և օրենքի շրջանակներում լուծման առաջարկություններ անել: