Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ծանոթացավ «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին
03.07.2018
Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը հուլիսի 2-ին §Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք¦ ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Գորիսում էր: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մարզպետին ներկայացրեց այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն հուլիսի 7-ին և 8-ին: Մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ եղավ Ստեփանակերտ-Գորիս մայրուղում, որտեղ մեծամասշտաբ աշխատանքներ են իրականացվել: Հաջորդ կանգառը Սերո Խանզադյանի տուն-թանգարանն էր, հետո՝ Գորիսի Անկախության հրապարակը:
Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո մարզպետը համայնքապետի ուղեկցությամբ եղավ նաև Քարահունջում, որտեղ անցկացվելու է ավանդական թթի փառատոնը: