Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը
03.07.2018

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը: Մարզում պարտադիր զինծառայության զորակոչվող զինակոչիկների առաջին զորակոչը մեկնարկել է Գորիս համայնքից և համարվում է թավշյա հեղափոխությունից հետո առաջինը: Զորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել և բարեմաղթանքի ելույթներ են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության պետ Ա.Միքայելյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի անունից շնորհավորել է զինակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն: Հանդիսավոր արարողությունն ավարտվել է փոքրիկ համերգով, որից հետո զորակոչիկները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս կվերահսկվի ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի կողմից: