Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը

03.07.2018

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 3-ից մեկնարկել է ամառային զորակոչը: Մարզում պարտադիր զինծառայության զորակոչվող զինակոչիկների առաջին զորակոչը մեկնարկել է Գորիս համայնքից և համարվում է թավշյա հեղափոխությունից հետո առաջինըԶորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել և բարեմաղթանքի ելույթներ են ունեցել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության պետ Ա.Միքայելյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի անունից շնորհավորել է զինակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն: Հանդիսավոր արարողությունն ավարտվել է փոքրիկ համերգով, որից հետո  զորակոչիկները ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս կվերահսկվի  ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի  կողմից:

 



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36