Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետը Գորիսում հանդիպեց Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ
05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Գորիսի համայնքապետարանինիստերի դահլիճում հանդիպում ունեցան Սյունիքի մարզի համայնքապետերի և գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում ներկաները բարձրաձայնեցին ոռոգման ջրի խնդիրներին առնչվող, միջհամայնքային տրանսպորտի բացակայության, գյուղտեխնիային վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Վարչապետը նախարարին և մարզպետին հանձնարարեց զբաղվել խնդիրներով և հնարավորինս կարճ ժամկետներում լուծման ուղիներ գտնել։
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ նման աշխատանքային խորհրդակցություններ կկազմակերպվեն հաճախակի, իսկ մարզպետարանը ըստ առաջնահերթության կփորձի լուծումներ գտնել հնչեցված խնդիրների համար: