Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

06.07.2018

Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն՝ հանդիպելու բուժհաստատության անձնակազմին եւ  քննարկելու քաղաքացիական հիվանդանոցի եւ զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Նախարարի հետ միասին հոսպիտալում կազմակերպված քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանի ավագանու անդամներ, N զորամիավորման հրամանատար Վալերի Քոչարյանը, Սյունիքի մարզպետարանի  եւ ՊՆ  ներկայացուցիչներ քաղաքացիներ:

Դավիթ Տոնոյանը նախ լսեց ներկաներին: Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը ներկայացրեց իրենց հիվանդանոցի առավելությունները, մատուցվող ծառայությունները, ինչպես նաեւ առկա խնդիրները: Ստեղծված իրավիճակի  մասին կարծիք հայտնեց նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանը: Հստակություն մտցնելով տարածված տեղեկատվության առնչությամբ՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ խոսքը ոչ թե հիվանդանոցի փակման, այլ մեկ կետից կառավարման, ֆինանսական եւ կազմակերպչական խնդիրների միասնական լուծման մասին է, եւ օպտիմալացումը Սիսիանում  նախատեսվում  է բժշկական ոլորտը  առողջացնելու համար: Հանդիպման  մասնակիցները բաժանվել էին 2 խմբի՝ ոմանք կողմ էին միավորվելուն, ոմանք՝ կտրականապես դեմ:
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ խնդրի մասին խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ  ՀՀ կառավարության ղեկավարն այն կարծիքին է, որ հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում  ու ի շահ սիսիանցու: Ելնելով ներկաների կարծիքների բախումից՝  պաշտպանության նախարարը խնդրի լուծման մի քանի տարբերակ առաջարկեց եւ հանձնարարեց  վերջնական նախընտրելի որոշումն իրեն ներկայացնել երկշաբաթյա ժամկետում:
Դավիթ Տոնոյանն ու Սյունիքի մարզպետը եղան նաեւ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին եւ տեխնիկական հագեցվածությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-13 14:37:02