Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՐԶԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

10.07.2018

Հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը  մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն, որին հրավիրված էին մարզի համայնքների մարզական ոլորտի ներկայացուցիչները։

Կ.Համբարձումյանն այս հանդիպումը նախաձեռնել էր իր պաշտոնակալությունից հետո ըստ բնագավառների հանդիպումների շարքում եւ նպատակ  ուներ դրա ընթացքում ծանոթանալու համայնքներում՝ մարզական ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տեղեկանալու սյունեցի մարզիկների, գործող մարզադպրոցների եւ մարզական խմբակների  գրանցած հաջողությունների մասին  ու առաջարկներ լսելու Սյունիքի մարզում  սպորտի առավել զարգացում ակնկալելու համար:

Համայնքների ներկայացուցիչները խոսեցին այդ ամենի մասին, յուրաքանչյուրը ներկայացրեց, թե իր համայնքում որ սպորտաձեւերն են զարգացած,  ինչպես  նաեւ խոսեցին առկա խնդիրներից:

Մարզպետը  յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ տվեց հանձնարարականներ եւ խոստացավ առավել մանրամասնորեն դրանք ուսումնասիրելուց հետո լուծումներ գտնել:

Կարեն Համբարձումյանը շեշտեց, որ Սյունիքի մարզում, անկախ համայնքների միջեւ եղած հեռավորություններից, մարզական ոլորտի ներկայացուցիչները, մարզպետարանի հետ համագործակցելով, պետք է գործեն որպես մեկ թիմ եւ հնարավորինս առաջինը լինեն հանրապետության սպորտային ցուցանիշներում. «Ես պատրաստ եմ աջակցել ու լինել ձեր կողքին՝ հաղթանակներ բերելու համար, իսկ յուրաքանչյուրիդ հաղթանակը  ողջ Սյունիքի  մարզի հաղթանակն է»:

Ներկայացված խնդիրները  բազմաբնույթ էին եւ վերաբերում էին հիմնականում մարզագույքին, մարզադպրոցների ջեռուցմանը,  մարզադահլիճների առկայությանը,  խաղահրապարակներին  եւ այլն։  

Մարզպետին հատկապես մտահոգեց գյուղական բնակավայրերում մանուկների եւ պատանիների համար սպորտով զբաղվելու պայմանների բացակայությունը, եւ նա նշեց, որ պետք է աշխատել այդ վայրերում եւս նման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

Վերջում քննարկվեց եւ ներկաների կողմից  ոգեւորությամբ ընդունվեց առաջարկը՝ տարբեր մարզաձեւերից մարզի համայնքների միջեւ թիմային մրցաշարեր կազմակերպելու մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-23 17:32:44