Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.07.2018

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հուլիսի 16-ին աշխատանքային այցով Գորիսում էր: Մարզպետը նախ այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, այստեղ ծանոթացավ շենքային պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին, բուժվող հիվանդների առողջական վիճակին,  ինչպես նաեւ կենտրոնի՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը:

Կ.Համբարձումյանը հանդիպեց նաեւ բժշկական կենտրոնի անձնակազմին`բուժաշխատողների հետ քննարկելով իրենց հուզող խնդիրները:

Մարզի ղեկավարն իր այցի շրջանակներում հանդիպեց նաեւ Գորիսի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպումը կրկին ճանաչողական էր, եւ մարզպետը նպատակ ուներ ծանոթանալ այս տարածաշրջանում  հանրակրթության ոլորտը ղեկավարողներին:

Կրթօջախների  տնօրենները Սյունիքի մարզպետին ներկայացրեցին իրենց ղեկավարած  դպրոցներին առնչվող հիմնախնդիրները. դրանք  հիմնականում վերաբերում էին դպրոցների շենքային պայմաններին,  հրատապ նորոգումներին, մարզադահլիճների վիճակին:

Ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն մարզպետին ուղեկցող՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի անդամների կողմից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28