Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ
20.07.2018

Հուլիսի 20-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Կապան համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի հետ այցելել է Կապանում գործող «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ: Այն գործարկվել է 2017թ. աշնանը եւ զբաղվում է պահածոների արտադրությամբ:
Այցի նպատակն էր ծանոթանալ գործարանի աշխատանքին, տեխնիկական եւ արտադրական հնարավորություններին, թողարկած արտադրանքին:
Հյուրերը զրուցեցին աշխատակիցների հետ, լսեցին նրանց հուզող հարցերը: