Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԻՆ

20.07.2018

Հուլիսի 20-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը մասնակցեցին ամառային զորակոչի հերթական հավաքին մասնակից  կապանցի եւ քաջարանցի նորակոչիկներին ՀՀ կենտրոնական հավաքակայան ճանապարհելու հանդիսավոր արարողությանըորը  տեղի ունեցավ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիրում: Նախքան արարողությունը զորակոչիկների օրհնության կարգ էր կատարվել Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի տարածքային եւ տեղական իշխանությունների, Կապանի վետերանների խորհրդի ներկայացուցիչներ ծնողներ եւ հարազատներ: Միջոցառման մեկնարկին նորակոչիկները եւ հյուրերը ծաղիկներ դրեցին  Գ.Նժդեհի շիրմին այնուհետեւ նորակոչիկներին բարի ծառայություն  մաղթեցին Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36