Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԸ

24.07.2018

Հուլիսի 24-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի զորահավաքային մարմնի նիստ, որը վարում էր զորահավաքային մարմնի ղեկավար, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Նիստին մասնակցում էին զորահավաքային մարմնի անդամները, հրավիրված էին նաեւ մարզի համայնքերի ղեկավարները, ՀՀ ՊՆ 1-ին եւ 4-րդ կորպուսի հրամանատարները:

Մարզի զինվորական կոմիսարիատում իրականացվող զորահավաքային նախապատրաստական աշխատանքների ընթացքի եւ առկա խնդիրների մասին զեկուցեց մարզի զինվորական կոմիսար Ա.Մանուչարյանը:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ա.Գեւորգյանի զեկույցը վերաբերում էր զորահավաքի եւ զորահավաքային միջոցառումների ժամանակ զինապարտների նախնական հավաքակետերի տարածքների շուրջօրյա պահպանության ուղղությամբ մարզային վարչության գործառույթներին եւ զորահավաքից խուսափող պահեստազորայինների նկատմամբ կիրառվող իրավական հետեւանքներին:

Մարզպետ Կ.Համբարձումյանը զեկուցեց «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Կարեն Համբարձումյանը նաեւ հանձնարարականներ տվեց զեկուցողներին, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին, համայնքների ղեկավարներին եւ մարմնի այլ անդամներին ու նիստի ավարտին հանդես եկավ եզրափակիչ ելույթով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29